Ո՞վ ենք մենք

Ընկերության մասին

«Enjoy Armenia» ճամփորդական ակումբը Հայաստանի առաջատար տուրիստական օպերատորներից մեկն է, որը զբաղվում է ներգնա տուրիզմով 2005 թից։

«Enjoy Armenia» ընկերությունը, ունենալով ամբողջական պատկերացում զբոսաշրջության մշակույթի և էթիկաի ձևավորման մասին, իր հաճախորդներին  առաջարկում է անհատական և խմբային,  բիզնես և տուրիստական փաթեթներ:

Կազմակերպությունը, ստեղծված լինելով մի խումբ բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք ունեն երկար տարիների աշխատանքաին փորձ ներգնա տուրիզմի բոլոր սեգմենտներում, անշուշտ, մատուցում է հետևյալ մասնագիտական ծառայությունները  հյուրանոցների ամրագրում ամբողջ տարածաշրջանում, ամենօրյա տուրերի կազմակերպում, ինչպես նաև տուրիստական փաթեթների վաճառք ամբողջ Հայաստանով, Վրաստանով և Արևմտյան Հայաստանով։

Մի շարք այլ ծառայություններին զուգահեռ մեր ընկերությունը զբաղվում է գինու (կոնյակի) եւ խոհարարական շրջագայությունների պրոֆեսիոնալ կազմակերպմամբ:  2008 թվականից ի վեր ընկերության բաժիններից  մեկը  մասնագիտացած  է գաստրոտուրիզմի զարգացման գործում և ներկայումս հանդիսանում է նշված ոլորտի ճանաչված առաջատարներից մեկը:

Մեր բարձրակարգ մասնագետները լիարժեք օգնություն են ցուցաբերում և հաճախորդների հետ անմիջական  կապ են ապահովում բոլոր ծառայությունների մատուցման ընթացքում ինչպես նաև վաճառքի յուրաքանչյուր փուլում:

Անձնակազմի որակի եւ մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ ընկերությունը պատրաստ է լուծել ցանկացած ձևաչափի ամենաբարդ խնդիրները։ Անձնակազմի բոլոր գործողությունները նպատակ ունեն առավելագույնս բավարարել հաճախորդների  ցանկությունները, որտեղ յուրաքանչյուր տարր հարմարեցվում է նրանց պահանջներին:

Մենք միշտ առաջարկում ենք միայն լավագույնը։

Ինչո՞ւ հատկապես Մենք

Մեր թիմը

Մերթիմըմերընտանիքնէ։

Մեր յուրաքանչյուր աշխատակից հանդիսանում է կազմակերպության հիմքն ու ոգին։

Կազմակերպության բարձրակարգ օպերատորները, որոնք զբաղվում են ձեր հարցումներով, պարբերաբար անցնում են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ մասնագիտական հմտությունները բարելավելու նպատակով։ Արդյունքում հնարավոր է դառնում ապահովել գերազանց կապ և հաղորդակցություն ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ բազմաթիվ գործընկերների հետ:

Մեր հավատարմագրված եւ բազմալեզու զբոսավարները, որոնք հանդիսանում են ընկերության և Հայոց  Աշխարհի դեմքը, ուղեկցում են մեր հյուրերին իրենց ճամփորդության ամբողջ ընթացքում, ապահովելով  պատկերացում այն ամենի մասին, ինչը նրանք տեսնում, լսում եւ զգում են այս զարմանահրաշ երկրում:

Մեր վարորդները մեր ընտանիքի ոչ պակաս կարևոր անդամներ են: Նրանք օտարերկրյա հյուրերի հետ շփման և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ են, որոնք միեւնույն ժամանակ, հումորի լավ զգացումով, բարի, հյուրընկալ մարդիկ են: Այս փորձառու եւ պրոֆեսիոնալ մարդկանց շնորհիվ մենք երբեք չենք մտահոգվում մեր հյուրերի անվտանգության մասին, քանի որ գիտենք, որ նրանք լավ ձեռքերում են:

Կորպորատիվ տուրիզմի բաժնի անձնակազմի մասնագիտական վարպետության շնորհիվ ընկերությունը պատրաստ է լուծել միջոցառումների կազմակերպման հետ կապված ամենաբարդ խնդիրները։ Անձնակազմի բոլոր գործողությունները նպատակ ունեն առավելագույնս բավարարել հաճախորդների ցանկությունները, որտեղ յուրաքանչյուր տարր հարմարեցվում է նրանց պահանջներին:

Scroll to Top