Տրանսպորտ

Տրանսպորտ

Հասարակական տրանսպորտ

Երևանն առաջարկում է հասարակական տրանսպորտի մի շարք տարբերակներ՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, մետրո, տրոլեյբուսներ և տաքսիներ: Մետրոն աշխատում է 06:00-ից մինչև 23:00-ն: Ճամփորդությունը իրականացվում է քարտերի միջոցով՝ Երևանի հասարակական տրանսպորտը բավական լավ կազմակերպված է։ Ապահոված է A կետից B կետ արդյունավետ և սահուն երթևեկությունը՝ միջանկյալ տրանսպորտից օգտվելու կարիք չկա: Թեև տրոլեյբուսներն ավելի քիչ են, սակայն դրանց մեծ մասն անցնում է քաղաքի կենտրոնով։ Տաքսիները մատչելիության պատճառով շատ տարածված են Երևանում՝ պատվիրել հնարավոր է կամ դրսում, կամ առցանց:

Տրանսպորտ

Ինչպես Օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Երևանի կենտրոն հասնելու երեք հիմնական տարբերակ կա՝ 1. Հասարակական ավտոբուս – մեկնում է 30 րոպեն մեկ: 2. Տաքսի – հասանելի է տեղում կամ առցանց ամրագրման միջոցով: 3. Անձնական տեղափոխում – սա ամենանախընտրելի տարբերակն է, քանի որ տաքսիների գները կարող են տարբեր լինել, իսկ հանրային ավտոբուսը համեմատաբար դանդաղ է աշխատում: Խորհուրդ ենք տալիս օգտվել վստահելի մասնավոր տրանսֆերների ծառայությունից՝ www.airporttransfer.am.

Տրանսպորտ

Ավտոմեքենաների վարձույթ

Մեքենաների վարձույթն այնքան էլ տարածված չէ Հայաստանում և շատ այցելուներ նախընտրում են վարձել տեղացի վարորդի, ով ծանոթ է ճանապարհներին և երթևեկության կանոններին: Այնուամենայնիվ, Դուք կարող եք գտնել ավտոմեքենաների վարձույթի միջազգային խոշոր ապրանքանիշեր, ինչպիսիք են Hertz-ը, Europcar-ը և Sixt-ը: Բացի այդ, կան բազմաթիվ տեղական մեքենաների վարձակալման ընկերություններ, որոնք առաջարկում են մրցունակ գներ:

Scroll to Top