Թոփ-10 Անել

Թոփ 10 անելիքները Հայաստանում

Հայկական սուրճ խմել

Սուրճ խմելը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում օրվա ընթացքում հաճելի հանգստի կամ ընդմիջման հետ է ասոցացվում: Մեծամասամբ ընդունված ու տարածված է այսպես կոչված սև սուրճը: Չնայած, որ Հայաստանում սուրճ չի աճում, թերևս դժվար է գտնել ավելի հայկական ըմպելիք, քան սուրճն է: Հայաստանում անհնար է որևէ հայի տուն գնալ և սուրճ խմելու առաջարկ չստանալ: Ընդհանրապես, հայկական հյուրասիրությունը, որքան էլ առատ ու բազմատեսակ ճաշկերույթ ենթադրի, սկսում և վերջանում է սրճով: Սուրճի գործածությունը համարյա թե ռիտուալի է վերածվել

Կարդալ ավելին
Մասնակցել կիրակնօրյա պատարագի

Քրիստոնեությունը տարածվել է Հայաստանում Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների կողմից առաջին դարում: Հայաստանը առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ 301 թվականին: Հայկական պետությունը և հայ ժողովուրդը միշտ նվիրված են եղել իրենց եկեղեցուն՝ հիմնադրման օրվանից, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր երկար պատմության ողջ ընթացքում միշտ եղել է անկախ եկեղեցի՝ իր սեփական դոկտրինայով և Պատրիարքով (Կաթողիկոս)։ Պատարագը քրիստոնեական հիմնական ծառայությունն է

Կարդալ ավելին
Գնալ "Yell" էքստրիմ պարկ

Յելլ Էքսթրիմ պարկը էքստրեմալ ժամանցի գոտի է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Այն Հայաստանում առաջին էքստրեմալ զվարճանքի վայրն է։ Պարկը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքստրեմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության: Ենոքավանը Երևանից 142 կմ հեռավորության վրա է: Այգում սկզբից գործարկվել է զիփլայնը, ինչից հետո հերթով ավելացել են էքստրեմալ զվարճանքների տեսակները: Yell Extreme Park-ն առաջարկում է Զիփլայնի 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750մ երկարությամբ

Կարդալ ավելին
Թռչել Տաթևեր ճոպանուղով

Տաթևի վանքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում: 1995 թվականին այն համալրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգությունների հայկական ցանկը։ Հենց նույն Սյունիքի մարզում է գտնվում զբոսաշրջիկների համար ամենահետաքրքր և գրավիչ վայրերից մեկը՝ Տաթևեր ճոպանուղին, որը ձգվում է 57 կմ։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ 

Կարդալ ավելին
Հայկական կոնյակ համտեսել

ժամանակակից Հայաստանի տարածքում գինեգործությամբ և խաղողագործությամբ զբաղվել են մ.թ.ա XV դարից: Դրա մասին են վկայում հնագույն ձեռագրերն ու ժողովրդական ավանդազրույցները։ Հունական պատմիչներ Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի աշխատություններում հիշատակվում է, որ հայկական կոնյակն արտահանվում էր հարևան երկրներ՝ վաճառքի նպատակով։ Գինին եղել է բարձր որակի, հնեցված և պատրաստվում էր խաղողի տարբեր տեսակներից: Հայաստանը խաղողի աճեցման ամենահին ավանդույթ ունեցող երկիրն է

Կարդալ ավելին
Հայաստանի հարսանիքներին այցելելը


Ընտանիք կազմելը հայերի կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Այս իրադարձությանը պատրաստվում են մի քանի ամիս։ Հայերը հրավիրում են մեծ քանակությամբ հյուրեր, ընդունում նրանց երգերով և պարերով, պահպանում գեղեցիկ ավանդույթներ, փոխանակվում նվերներով։ Հայերը չեն խնայում ոչ ուժերը, ոչ միջոցները հարսանիքի կազմակերպման համար, իսկ հարսն ու փեսան այդ օրը դառնում են իսկական արքա և արքայադուստր։ Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան պատմականորեն ունեցել է իր սեփական հարսանեկան

Կարդալ ավելին
Լսել դուդուկ և ջազ

Դուդուկը՝ հայկական ժողովրդական փողային գործիք է։ Դուդուկը հայ ժողովրդական երաժշտական մշակույթի բնորոշ խորհրդանիշերից մեկն է։ Այս գործիքը, որը պատրաստված է ծիրանենու փայտից, շատ տարածված է ոչ միայն պրոֆեսիոնալ երաժիշտների, այլ նաև սիրողական երաժիշտների շրջանում։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը գրել է. «Դուդուկը այն միակ գործիքն է, որի ձայնը ստիպում է ինձ լացել»։ Հետազոտողները պնդում են, որ դուդուկի պատմությունը շուրջ 1500 տարի ունի։ Հայկական դուդուկի պատմությունը սկսվում է Տիգրան Մեծի՝ մ.թ.ա

Կարդալ ավելին
Սևանա լիճում զբոսնել

Սևանա լիճը Հայաստանի քաղցրահամ ջրերի մարգարիտն է, ամենամեծ բարձրադիր ջրամբարը, որը ոչ միայն հրաշալի վայր է հանգստի համար, այլև յուրահատուկ հնարավորություն այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են նավագնացությամբ, ձկնորսությամբ, շարժիչով նավերով նավարկելով, դայվինգով և ջրի մեջ սուզվելով։ Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Ջրի մակերեսը կազմում է 1260 կմ², ինչը Սևանա լիճը դարձնում է Հարավային Կովկասի ամենամեծ լիճը։ 

Կարդալ ավելին
Շախմատ և Նարդի խաղալ

Նարդի՝ դա սեղանի խաղ է, որը խաղում են երկու անձ: Սա մարդկության կողմից հայտնի ամենահին խաղերից է: Հայաստանում նարդին ոչ միայն խաղ է, այլ նաև ապրելակերպ, մեծահասակների ամենասիրելի զբաղմունքը, հայերի ամենահայտնի զբաղմունքի միջոցներից մեկը: Հայերը նարդի են խաղում ամենուր՝ տանը, հյուր գնալիս, նույնիսկ վերցնում են նարդին բնության գրկում հանգստանալիս: Նարդին կարող է նաև լավ նվեր լինել այն մարդկանց համար, ովքեր սիրում են այս խաղը: Երևանի կենտրոնում գտնվող Վերնիսաժում կարելի է տաղավարներ գտնել

Կարդալ ավելին
Տեսնել հայկական պետրոգլիֆները

Ժայռապատկերները կամ պետրոգլիֆները՝ հին նկարներ և տեսարաններ են քարե մակերևույթների վրա, որոնք տեղակայված են քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի վրա։ Հայկական նկարազարդ մշակույթի հնագույն շերտերը, պետրոգլիֆները, ներկայացնում են "նկարներ" քարերի վրա, որոնք արտացոլում են անցյալ իրականությունը։ Առաջին պետրոգլիֆները հայտնաբերվել են Հայաստանում 1902-1910 թվականներին և արդեն 1913 թվականին Գրիգոր Գափանցյանը հայտնաբերված ժայռապատկերների մասին լայնամասշտաբ հոդված է գրել 

Կարդալ ավելին
Scroll to Top