Միայն Հայաստանում
Հայկական Այբուբենը
Բարդ է գտնել այնպիսի ժողովուրդ, որը ավելի շատ է գնահատում իր գրագիտությունը, քան հայերը։ Լեզվաբառարանական արժեքից բացի, հայերի համար տառերը նաև արվեստի տարրեր են՝ օգտագործվում են ինչպես գործված գորգերում որպես գաղտնի ծածկաբառ, այնպես էլ կրծքանշաններ և լուսանկարչական շրջանակներ։ Հայերենը աշխարհի 14 կենդանի, անկախ ու գործող այբուբեններից մեկն է, որն օգտագործում է մոտ 10 միլիոն մարդ։ Շատ քիչ մշակույթների կրողներ կարող են պարծենալ այնպիսի փաստով, որ գիտեն այն մարդու անունը և գոյության իրականությունը, ով ստեղծել է իրենց ալֆավիտը։ Հայերի համար այս փաստը հաստատված է և հնարավոր է նույնիսկ այցելել նրա շիրմավայրը։

Հայերենը ստեղծվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից և չի փոխվել ավելի քան 1600 տարի։ Մեսրոպ Մաշտոցը գիտնական և հոգևորական էր։ Ժողովրդին եկեղեցու շուրջ համախմբելու համար անհրաժեշտ էր պատարագ մատուցել և քարոզել ժողովրդի մայրենի լեզվով՝ հայերենով։ Սա նշանակում էր՝ թարգմանել Աստվածաշունչը, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական այբուբեն։ Ի սկզբանե, հայերենում կար 36 տառից, սակայն 11-րդ դարում՝ նոր օտար բառերի օգտագործմամբ, ստեղծվեց ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Բացի այդ, հայտնվեց մի նշան՝ «և» ձայնավորով, որը նախադասության մեջ ծառայում է որպես կապակցական տարր և չունի մեծատառ տարբերակ։ Արդյունքում, այսօր հայերենը բաղկացած է 39 տառից։ Հայերը գրում են ձախից աջ։ Հայ Առաքելական եկեղեցին Մեսրոպ Մաշտոցին դասել է սրբերի շարքում։ Մեսրոպ Մաշտոցի անունով անվանակոչվել է Մատենադարանը՝ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ—թանգարանը։ Հայաստանի տարածքում կա հայկական այբուբենին նվիրված երկու հուշարձան՝ մեկը Օշական գյուղում, այն եկեղեցում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը, իսկ երկրորդը՝ մոտակայքում՝ Արագած լեռան լանջին (Հայաստանի ամենաբարձր լեռան):
Ծիրան - Հայաստանի ոսկե միրգը
Հայաստանը առանձնանում է ոչ միայն իր հնագույն պատմությամբ, հարուստ մշակույթով և ավանդույթներով, այլ նաև իր եզակի բնությամբ, որի իրական արտացոլումն է դարձել ծիրանը։ Ծիրանը ամենաանուշաբույր և ամենահամեղ մրգերից է, որը Հայաստանի խորհրդանիշն է։ Ըստ ավանդազրույցի՝ ծիրանը եղել է այն մրգատու ծառերից մեկը, որ Նոյը պահպանել և թաքցրել էր իր տապանում՝ համաշխարհային ջրհեղեղից հետո վերականգնելու նպատակով։ Հայաստանը ծիրանի ծննդավայրը է՝ սրա մասին են վկայում աշխարհի ամենահին ծիրանի կորիզները, որոնք հայտնաբերվել են Գառնու հոյակերտ տաճարի մոտակա տարածքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ։

Հայկական ծիրանը տարբերվում է այլ ծիրաններից և իրապես համարվում է Հայաստանի ոսկե միրգը՝ իր լայն տեսականիով, նուրբ համային որակներով, նարնջագույն—դեղին գույնով, օգտակար հատկություններով և տարբեր հիվանդությունների բուժման հնարավորությամբ։ Մաքուր լեռնային ջուրը, բերրի հողը և պայծառ արևի ճառագայթները այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք հարկավոր են հայկական ծիրան աճեցնելու համար։ Հույները այն կոչում են «հայկական սալոր», իսկ իտալացիները՝ «հայկական խնձոր»։ Ծիրանի գիտական անվանումն է՝ Prunus Armeniaca, ինչը լատիներենից թարգմանվում է որպես «հայկական միրգ»։ Հայաստանում ծիրանը գրեթե պաշտամունքի առարկա է։ Ոսկե միրգը օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վիճակում։ Հայերը պատրաստում են կոմպոտներ, ջեմեր, բնական չրեր, կոնյակ և օղի։ Բայց սա դեռ ամենը չէ․ ծիրանն օգտագործվում է նաև հայ արվեստում՝ ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի պատրաստման համար, որը այժմ հայտնի է ողջ աշխարհին և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ—ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հայաստանի ոսկե միրգը կարող եք համտեսել ավանդական օրհնությունից հետո, որը կապված է նաև ամեն տարի անցկացվող «Ոսկե Ծիրան» հայկական կինոփառատոնի բացման հետ, որը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ սովորաբար կազմակերպվում է հուլիսին ։ Անհնար է պատկերացնել Հայաստանի ոսկե մրգի աննկարագրելի համը՝ առանց այցելելու այս խորհրդավոր երկիր։
Արարատ լեռը
Արարատ լեռը ամենակարևոր խորհրդանիշն է բոլոր հայերի համար՝ բոլոր ժամանակների հայության խորհրդանիշը: Արարատը սրբազան լեռ է ամբողջ մարդկության համար, քանի որ, ըստ Աստվածաշնչի՝ հենց այստեղ է կանգ առել Նոյյան տապանը և հենց այստեղից է սկսվել կյանքը համաշխարհային հեղեղից հետո, բայց միայն հայերի համար այս լեռը ունի բացառիկ էթնիկ նշանակություն: Հենց Արարատյան լեռներում է շատ հազարամյակներ առաջ ձևավորվել հայ ժողովուրդը, հենց այստեղ հիմնադրվել է առաջին հայկական պետականությունը՝ Արարատյան թագավորությունը (մ․թ․ա․ 9-րդ դար):

Արարատը հայ ժողովրդի իրական հայրենիքն է և մեր օրերում ամբողջ աշխարհի հայերի միավորման կապերից մեկն է հանդիսանում՝ անկախ նրանց բնակության վայրից: Յուրաքանչյուր հայի համար Արարատը սուրբ և օրհնված լեռ է: Արարատը հրաբխային լեռնաշղթա է, որն ունի երկու գագաթ՝ 5,165 մ բարձրությամբ (Մեծ Արարատ կամ Մասիս) և 3,925 մ (Փոքր Արարատ կամ Սիս):
Արարատ լեռը ոչ ակտիվ հրաբուխ է, որի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1840 թվականի հուլիսի 2-ին, որի արդյունքում փլուզվել է Սուրբ Հակոբ վանքը և Ակորի գյուղը: Այդ ժամանակվանից Արարատ լեռան լանջերին մշտական բնակավայրեր չեն եղել:
Հետաքրքիր փաստեր.
- Քաղաքական խաղերի հետևանքով 20-րդ դարի սկզբից՝ 1920 թվականից ի վեր լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն այն տեսանելի է Հայաստանի ցանկացած կետից:
- Իսկ գիտե՞ք արդյոք, որ Արարատի երկու գագաթներով հայտնի պատկերը տեսանելի է միայն Հայաստանի կողմից: Թուրքիայից այդ լեռը ամբողջովին այլ տեսք ունի՝ երկու գագաթները պարզ չեն նշմարվում:
- Լեռը այնքան սուրբ էր համարվում, որ անտիկ ժամանակներում տեղական բնակչությունը հավատացած էր, որ նույնիսկ Արարատ լեռ բարձրանալու փորձը համարվում էր Աստծուն հակադրված քայլ:
- Նոյի տապանի մի կտոր պահվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում:
Գեղագրություն
Հին ժամանակներից մարդկությունը գրել է քարերի վրա։ Հետագայում դրանք փոխարինվեցին պապիրուսով, որն իր հերթին փոխարինվեց թղթով։ Ձեռագիր գրելու արվեստը սկսվել է պապիրուսի դարաշրջանից: Գեղագրությունը երաժշտության պես նուրբ արվեստ է, արտաքուստ թափանցիկ և պարզ, սակայն ներսում թաքնված են տվյալ ազգի փիլիսոփայության և աշխարհայացքի բազմաթիվ շերտեր: Հայաստանում գեղագրությունը սկսել է զարգանալ հայոց գրերի ստեղծման պահից (մ.թ. 405 թ.)։ Այն ստեղծել է Հայ առաքելական եկեղեցու վարդապետ Մեսրոպ Մաշտոցը՝ իր աշակերտների հետ միասին։ Հայերենը հնդեվրոպական ընտանիքում առանձին ճյուղ է հանդիսանում՝ դրա հետ մեկտեղ, հայկական գեղագրությունը միանգամայն յուրահատուկ երևույթ է և ներկայացնում է մի ամբողջ գիտություն։

12-րդ դարում հայտնվեցին ձեռագրերի առաջին նկարազարդումները և այդ ժամանակվանից էլ ծնվեց մանրանկարչության արվեստը։ Հայկական ձեռագիր արվեստում առանձնանում են տառերի ձևավորման հետևյալ ոճերը՝ «կենդանագիր»՝ կենդանիների տեսքով տառեր, «թռչնագիր»՝ թռչունների տեսքով, «ծաղկագիր»՝ ծաղիկների տեսքով տառեր։ Հայերեն ձեռագրերը կոչվում են «մատյան» (ամսագիր, գիրք), որն արտացոլում է ձեռագրի արտաքին տեսքը։ Ձեռագրերի թուղթը բարակ է, փափուկ, թեթև և արժեքավոր, քանի որ երկու կողմից փայլեցված և մոմով պատված էր, ինչը օգնում էր ներկը լավ պահել: Հայերի գրչության հիմնական և առաջին տեսակը Երկաթագիրն էր (բառացի՝ «երկաթագիր»)՝ խոշոր տառերը՝ ուղիղ, տառերի ուղղահայաց տարրերը միացնող կամ դրանցից դուրս հոսող նրբագեղ կլոր գծերով։ Այս գրելու ոճի մոտ 10 տարբերակ կա: 13-րդ դարում հայտնվեց նոր ոճ՝ Բոլորգիրը (թարգմանաբար՝ գրել բոլորի համար), որն ուներ ավելի նուրբ ձևեր։ «Շղագիր»-ը ձեռագիր տառատեսակ է, որը հազվադեպ է հանդիպում ձեռագրերում և հիմնականում օգտագործվել է նշումների համար։ Հենց «Շղագիր»-ն է Հայաստանում ժամանակակից ձեռագիր գրության հիմքը։ 17-18-րդ դարերում գործածվել է «Նոտագիր»՝ երաժշտական նոտաներ հիշեցնող գրելու ոճ, որը բաղկացած է հիմնականում մանր և թեք տառերից։ Մեր օրերում պահպանվել են մոտ 30000 հին հայկական ձեռագրեր, որոնք պահվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում։ Ամենամեծ պահպանման կենտրոններն են Երևանի Մատենադարանը (մոտ 14000), Երուսաղեմի Հայոց թեմի գրադարանը (ավելի քան 4000), Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանը (մոտ 5000), Ավստրիայի ազգային գրադարանը։
Հայաստան՝ Քրիստոնեության օրրան
Ինչպես ասել է Եվրոպան նվաճած անգլիացի պոետ Ջորջ Բայրոնը՝ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որը այսքան լեցուն է հրաշքներով և դրանցից մեկը նրա քրիստոնեական հավատքն է։ Հայաստանը հանդիսանում է քրիստոնեության օրրան՝ հենց այստեղ է 301 թվականին քրիստոնեությունը ընդունվել որպես միակ՝ պաշտոնական, պետական կրոն։ Այդպիսով, Հայաստանը դարձավ առաջին քրիստոնեական երկիրը մարդկության պատմության մեջ։ Շատ հայ և ասորական աղբյուրներում հանդիպում են հիշատակություններ հայ արքա Աբգարի մասին, որն, հիվանդանալով, հավատացել է Քրիստոսին և նրան նամակ է գրել՝ օգնություն խնդրելով։

Պատասխան նամակում Քրիստոս խոստացել էր ուղարկել իր աշակերտներին՝ նրան բուժելու համար։ Քրիստոսի երկու աշակերտներ՝ Թադևոսն և Բարդուղիմեոսը Հայաստան եկան ՝ արքային բուժելու և ժողովրդին կնքելու նպատակով, իրենց հետ բերելով Սուրբ Մարիամի պատկերն, Լոնգինոսի նիզակը և սուրբ մյուռոնը։ Հենց այս երկու աշակերտների շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնեական և Հայ Եկեղեցին պաշտոնապես կոչվեց Հայ Առաքելական Եկեղեցի։ Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմավորման պահից ի վեր երբեք չի ենթարկվել և չի եղել Կաթոլիկ կամ Արևելյան ուղղափառ եկեղեցիների մաս և գոյություն ունի անկախ՝ իր Պատրիարքով (Կաթողիկոսով)։ 301-303 թվականներին հիմնադրվել է Էջմիածնի Մայր Տաճարը՝ հայերի գլխավոր սրբատեղին և ուխտագնացության վայրը։ Սա աշխարհի ամենահին պաշտոնական և գործող քրիստոնեական եկեղեցին է և հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։ Քրիստոնեական հավատքը անգնահատելի է հայ ժողովրդի համար։ Այն կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի պաշտպանության և պահպանման գործում, նրա միասնության մեջ՝ ազդեցություն ունենալով հայ մշակույթի, ազգային ինքնության և միասնության վրա։ Եվ իհարկե, հայերը հպարտությամբ պատմում են այն հավատքի օրրանի մասին, որի մասն են կազմում արդեն 1700 տարի։ Բացահայտեք Քրիստոնեության օրրանի ձևավորման ճանապարհն և ողջ գործընթացը՝ այցելելով հնագույն երկիր։
Հայկական կոնյակ
Կոնյակը, իրավամբ, հանդիսանում է Հայաստանի խորհրդանիշերից մեկը և յուրաքանչյուր հայի հպարտությունը: Աշխարհի բոլոր կոնյակի փորձագետների կարծիքով՝ այս պահին միջազգային շուկայում հայկական կոնյակը հանդիսանում է ֆրանսիական կոնյակի գլխավոր մրցակիցը: Կոնյակի պատմությունը Հայաստանում սկսվում է 1887 թվականին, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսեց կոնյակի արտադրությունը Երևանի հին ամրոցի տարածքում: Կոնյակը պատրաստվում էր ֆրանսիական տեխնոլոգիայով: Հեղափոխությունից հետո գործարանը պետականացվել և վերանվանվել է «ԱՌԱՐԱՏ»-ի: 1953 թվականին կառուցվել է երկրորդ մասնաշենքը, որը հիմա կոչվում է «Երևանի Կոնյակի Գործարան»:

այկական կոնյակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն ֆրանսիացիների, հայերն դիստիլացված ջրի փոխարեն օգտագործում են աղբյուրի ջուր, իսկ յուրաքանչյուր գործարան ունի իր համար նախատեսված աղբյուրներ, որոնցից ջուրը հասցվում է արտադրություն: Եվ այսպես, ինչ են արտադրում հայերը՝ բրենդի թե կոնյակ:
1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում հայկական «Շուստով» կոնյակը միակն էր, որ պաշտոնապես ստացել էր կոնյակ անվանումը՝ երբ արժանացավ բարձրագույն պարգևի, քանի որ «կույր» համտեսի ընթացքում հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չկարողացավ տարբերել հայկական կոնյակը ֆրանսիականից: Մինչև 2000-ականների սկիզբը հայկական կոնյակը կոչվում էր կոնյակ: Սակայն Եվրամիությունը ապրանքների անվանումների վերաբերյալ նոր սահմանափակումներ ընդունեց ՝ պարտադրելով ապրանքները անվանել արտադրության վայրի անունով:
Ի դեպ, գիտե՞ք արդյոք, որ.
- Չերչիլը հայկական կոնյակի մեծ սիրահար էր և օրեկան մեկ շիշ «Դվին» կոնյակ էր խմում:
- «ԱՐԱՐԱՏ» կոնյակը առաջին ալկոհոլային ըմպելիքն է, որը եղել է տիեզերքում: Սա բացահայտվեց այն բանից հետո, երբ տիեզերագնաց Գեորգի Գրեչկան խոստովանեց, որ նրանք գաղտնի կոնյակ են հասցրել տիեզերանավ:
- Մեծն ծովանկարիչ Այվազովսկին, Թաիրյանի քարմիկը, մասնակցել է առաջին արտադրամասի կառուցմանը և հայկական կոնյակի արտադրության հիմնադրմանը:
- Մաքսիմ Գորկին նույնպես հայկական կոնյակի մեծ սիրահար էր: 1928 թվականին Երևանում կոնյակի գործարան այցելելու ժամանակ Գորկին մի նախադասություն է ասել, որը հետագայում լայն տարածում է ստացել՝ «Այնուամենայնիվ, ավելի հեշտ է հասնել Արարատ լեռան գագաթ, քան դուրս գալ «ԱՐԱՐԱՏ»-ի նկուղից»:
- Ալկոհոլի այն մասը, որը գոլորշիանում է կաղնե տակառների մակերեսից, կոչվում է «Հրեշտակների մասնաբաժին»
Հայկական դուդուկ
Դուդուկը հայկական փողային գործիք է, որը հայերը նվագում են արդեն 3000 տարի։ Դուդուկի պատմական անվանումն է «ծիրանափող»։ Այս անունը իր գրություններում հիշատակել է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացին։ Ուստի հեշտ է եզրակացնել, որ հայկական դուդուկը պատրաստված է ծիրանի փայտից։ Միայն դուդուկը կարող է այնքան մեղմ հնչել, որ երաժշտությունն ավելի շատ նման է ձայնի, քան գործիքային երաժշտության: Դուդուկը Հայաստանի խորհրդանիշներից է, որի հնչյունները կապող կամուրջ են Հին և ժամանակակից Հայաստանի միջև։ Դուդուկի հնչյունները ստիպում են զգալ ու անցնել այն ճանապարհը, որով անցել են հայերն իրենց պատմության ընթացքում:

2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ—ն դուդուկը ճանաչեց որպես հայկական ամենահին երաժշտական գործիք և ներառեց այն Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ իր իսկության և եզակիության համար: Դուդուկը բաղկացած է երկու շարժական մասից՝ եղեգից և խողովակից։ Ամբողջ աշխարհում վարպետները փորձել են դուդուկ պատրաստել այլ տեսակի փայտից՝ սալորենուց, տանձոնուց, խնձորենուց, ընկուզենուց և նույնիսկ ոսկորից։ Սակայն միայն ծիրանն է ունակ դուդուկին տալ իր բնորոշ, յուրահատուկ թավշյա հնչողությունը։ Դասական տարբերակում դուդուկը հնչում է դուետով, այսինքն՝ մեկը առաջատարն է, մյուսը նվագում է մեկ նոտա։ Առաջատարը մեղեդին նվագող երաժիշտն է, իսկ երկրորդ երաժշտին անվանում են «դամ—դուդուկ» կամ «դամքաշ», այսինքն՝ երաժիշտ, ով անընդհատ «պահում» է մեկ նոտա, մինչ հնչում է հիմնական մեղեդին։ Ամենահայտնի դուդուկահարներից է երաժիշտ և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը՝ դուդուկի վարպետը։ Ջիվան Գասպարյանը հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերի սաունդթրեքների հեղինակն ու կատարողն է։
Հետաքրքիր փաստեր.
- «Դուդուկ»-ը համեմատաբար վերջերս ընդգրկվել է Երևանի Պետական Կկոնսերվատորիայի ուսումնական ծրագրում, սակայն արդեն հասցրել է պարգևել բազմաթիվ արհետսավարժ, վկայագրված դուդուկահարներ:
- Դուդուկը սովորաբար նվագում են տղամարդիկ (միայն 3 դուդուկահարուհի կա)
- Դուդուկը Արևմտյան Ասիայի միակ երաժշտական գործիքն է, որի ծագման շուրջ երբևէ վեճ չի եղել. այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդները համաձայն են, որ այն հայկական գործիք է։
Խաչքար (Խաչքար)
Խաչքարը (խաչի տեսքով քար) հայկական մշակույթի անբաժանելի մասն է, որը ծագել է Հայաստանի տարածքում 4-րդ դարում՝ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց անմիջապես հետո, և այդպիսով այս մշակույթի եզակի տարրն է և կիրառվում է միայն Հայաստանում։ Բառը կազմված է երկու բառից՝ «խաչ» և «քար»։ Արտաքնապես դա քարե կոթող է՝ խաչի փորագրված պատկերով։ Նույնիսկ այն ժամանակ խաչքարերի կառուցման խիստ կանոններ ու տեխնոլոգիաներ կային - հիմքի՝ հորիզոնական քարե բլոկի վրա փոս էր արվում, որի մեջ ուղղահայաց տեղադրվում էր արդեն իսկ մակագրությամբ ու նախշով սալաքարը։ Խաչքարերը պատրաստվում են բազալտից, որը չափազանց դիմացկուն է կամ տուֆից, քանի որ տուֆը հեշտ է մշակվում։ Խաչքարերի գլխավոր խորհրդանիշը խաչն է։

Սակայն, բացի հիմնական տարրից՝ խաչից, որը ներկայացնում է կենաց ծառը, խաչքարերը հաճախ առատորեն զարդարված են երկրաչափական պատկերներ կազմող հանգույցների տեսքով նախշերով։ Դրանք սովորաբար լրացնում են հուշարձանի ողջ մակերեսը բարդ ու խճճված նախշով։ Այս զարդարանքները ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ։ Դա արվում է միտումնավոր, քանի որ դրանք հավերժությունը են խորհրդանշում: Աբստրակտ պատկերների հետ մեկտեղ խաչքարերը զարդարված են նաև խաղողի, նռան թեմայով, պատկերվում են կենդանիներ և հազվադեպ՝ Սրբերի պատկերներ։ Ավանդական խաչքարերին բնորոշ են նաև «թևավոր խաչերը». խաչի տակ փորագրված վարդակ կոչվող կլոր էլեմենտից երկու թևեր են բարձրանում թևերի պես։ Յուրաքանչյուր խաչքար ունի հատուկ թեմա և անվանում և նվիրված է ինչ-որ բանի։ Խաչքարերը գտնվում են Հայկական լեռնաշխարհում և պատմական Հայաստանում (ժամանակակից Թուրքիա, Վրաստան և Ադրբեջան): Համարվում է, որ Հայաստանի ամենահին խաչքարը (879), որը կոչվում է Կատրամիդե, գտնվում է Գառնիում, իսկ Արցախի ամենահին խաչքարերը թվագրվում են 853 և 866 թվականներով: 2010 թվականի նոյեմբերին խաչքարեր ստեղծելու արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում («Սիմվոլիզմ և Խաչքարագործություն, Հայկական քարե խաչեր»):
Հետաքրքիր փաստեր.
- Բոլոր խաչքարերը յուրահատուկ են. զարդը երբեք չի կրկնվում։
- Խաչքարերը հաճախ ծառայում էին որպես տապանաքար՝ հանգուցյալների հոգիների փրկության համար։
- Խաչքարերը, որտեղ էլ որ գտնվեն և կանգնեցվեն, միշտ նայում են դեպի արևմուտք, այնպես որ դուք երբեք չեք կորչի, եթե մոտակայքում խաչքար լինի:
Հայկական խազեր
Հայ ժողովուրդը աշխարհի հնագույններից է, որը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհի տարածքում և շարունակում է ապրել ու բարգավաճել այստեղ։ Հնագույն ժամանակներից ի վեր հայերը ներդրում են ունեցել ոչ միայն համաշխարհային ճարտարապետության, գրականության և արվեստի մեջ, այլև զգալի հաջողությունների են հասել սեփական երաժշտական նոտաներ ստեղծելու գործում, ինչն իր հերթին ազդել է այլ ժողովուրդների երաժշտական հատկանիշների ձևավորման վրա։

VII դարից սկսած մեծ երաժիշտ, բանաստեղծ և աստվածաբան Ստեփանոս Սյունեցու ստեղծագործությունների շնորհիվ ստեղծվել է հայկական նոտաների համակարգը՝ խազը, որը լայն տարածում է գտել միջնադարյան Հայաստանում։ Այն հետագայում կատարելագործել են հայոց մեծ զավակները՝ բանաստեղծ Ներսես Շնորհալին և երաժիշտ Խաչատուր Տարոնացին։ Հայկական խազերը նշում էին կատարման մեթոդներն ու դինամիկան, մեղեդիների հստակ սխեման և ձայնը իջեցնելու և բարձրացնելու կարողությունը։ Այն բանից հետո, երբ 17-րդ դարում իտալական նոտագրությունը (այսօր ամբողջ աշխարհում օգտագործվող) կատարելագործվեց և դարձավ ամենահամընդհանուրը, հայերն աստիճանաբար անցան բոլորի կողմից ընդունված նշագրման համակարգին։ Ցավոք, ժամանակի ընթացքում հայկական հին նոտաների բանալին կորավ։ XIX դարի սկզբին հայկական նոտաներն ուսումնասիրել և մասամբ վերծանել է հանճարեղ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասը։ Բայց վերծանման գործընթացն ավարտին հասցնել չհաջողվեց. այս գործին խոչընդոտեց Հայոց ցեղասպանությունը, որի զոհը դարձավ հենց ինքը Կոմիտասը, որի արդյունքում նրա ստեղծագործությունների մեծ մասը կորավ։ Այսօր մեզ են հասել հարյուրավոր միջնադարյան գրքեր ու ձեռագրեր, որոնք պարունակում են հայկական տարբեր խազեր։ Դրանց մեծ մասը պահվում է աշխարհի հնագույն ձեռագրերի շտեմարաններից մեկում՝ Մատենադարանի Հնագույն ձեռագրերի ինստիտուտում, որտեղ այցելելով կարելի է ավելի լավ ճանաչել հայկական առեղծվածային խազերը և փորձել բացահայտել դրանց իրական նպատակը։
Հայաստանը` քաղաքակրթության օրրան
Հայաստանն իր հարուստ մշակույթով և պատմությամբ առանձնացող երկիր է, որը գենետիկ մակարդակում ունի իր հստակ նպատակն ու առաքելությունը՝ խթանելով ողջ մարդկության զարգացումը, երկիր, որը միշտ ունակ է աշխարհին նոր բան հաղորդել։ Թերևս այս պատճառով է, որ շատ հին ժողովուրդներ միշտ Հայաստանը համարել են քաղաքակրթության բնօրրան։ Հին քաղաքակրթությունների գրեթե բոլոր աղբյուրները Հայաստանը (Արարատյան դաշտավայրը) համարում էին մարդկության բնօրրան և բազմիցս նշում էին այդ փաստն իրենց աղբյուրներում։ Արժե ուշադրություն դարձնել ամենահին տարեգրություններին, որոնք ստեղծվել են բազմաթիվ հազարամյակների ընթացքում մոլորակի տարբեր մասերում։

Ըստ Աստվածաշնչի (Հին և Նոր Կտակարաններ)՝ սուրբ գրության, որը քրիստոնյաները, մահմեդականները, հրեաները և մյուս աբրահամյան կրոնները համարում են գոյությունը նկարագրող ամենաճշմարիտ սուրբ գրություն, մարդկությունը ծագել է Արարատյան դաշտում՝ Մեծ ջրհեղեղից հետո, երբ Նոյյան տապանը հանգրվանեց Արարատ լեռան վրա: Հայկական ավանդություն կա, որը մանրամասն նկարագրված է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու աշխատություններում։ Ըստ նրա վարկածի, հայ ժողովրդի նախահայրը եղել է Հայկ Նահապետը (պատրիարք), որը, ըստ բազմաթիվ գիտնականների, նույն Նոյ պատրիարքն է (հայկական անունով)։ Կան մի շարք համարժեք ավանդություններ, որոնք հայկական ծագում չունեն. դրանցից շատերը ստեղծվել են հույն, վրացի, պարսիկ և արաբ հեղինակների կողմից։ Ըստ հունական ավանդության, որը գրել է հույն պատմիչ Ստրաբոնը՝ հիմնվելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից ստացված տեղեկությունների վրա, հայ ժողովրդի նախահայրը եղել է արգոնավորդ Արմենոս Թեսալացին, որի նախնիները Ջրհեղեղից հետո հայտնվել են Հունաստանում։ Վրացիները կարծում են, որ բոլոր ազգերը ծագել են Թորգոմի որդիներից, ով Նոյ պատրիարքի թոռներից էր։ Վրացական տեսակետից հայերը սերել են Այոսից, վրացիները՝ Քարթլոսից (Թորգոմի որդիները)։ Արաբական լեգենդն ասում է, որ ողջ մարդկությունը սերել է Նոյի երեք որդիներից՝ Ավմարից, Լանթարից և Արմինիից, իսկ վերջիններից՝ հենց հայ ժողովուրդը։ Թեև վեճերն ու հակասությունները վերոհիշյալ վարկածներից որևէ մեկի ճիշտ լինելու մասին, անվերջ են, սակայն դժվար է հերքել այն փաստը, որ այս երկիրը համարվում է մարդկության բնօրրանը և այցելելով այս զարմանալի երկիր, անկասկած կծանոթանաք դարավոր պատմությանն ու հարուստ մշակույթին, որն առանձնանում է իր բնական սովորույթներով ու ավանդույթներով։