Փառատոններ և Տոներ
Փառատոններ և իրադարձություններ Հայաստանում. տոնեք տեղացիների պես:
Բացահայտեք Հայաստանի լավագույն փառատոններն ու իրադարձությունները և պլանավորեք Ձեր ճանապարհորդությունը այս անմոռանալի տոնակատարությունների հետ համատեղ:
Երևանի գինու օրեր 06.06-08.06.2025թ
Վայելեք հայկական գինու մեծ տեսականի,ն երաժշտությունը, հայկական համեղ ուտեստներն ու հիանալի մթնոլորտը:

Երևանի գինու օրերը Հայաստանի գինեգործական հարուստ մշակույթի և ժառանգության տոն է։ Առաջին Փառատոնը կազմակերպվել է 2017թ.-ին՝ այդ օրվանից սկսած այն ամենատպավորիչ փառատոններից է, որին ամեն տարի բոլորը անհամբեր սպասում են: Այս փառատոնը Երևանի սիրտը վերածում է գինու համտեսի, խոհարարական գլուխգործոցների և մշակութային ներկայացումների կենտրոնի: Ավելի քան 70 գինեգործարանների մասնակցությամբ փառատոնն առաջարկում է հայկական գինիների ավելի քան 500 տեսակ՝ ներառյալ կարմիր գինի, սպիտակ և յուրահատուկ գինիներ՝ հնեցված ավանդական կավե կարասներում: Գաստրո գոտում Ձեզ կառաջարկեն հայկական ավանդական խորոված, պանիրներ և ժենգյալով հաց (կանաչիներով լցոնված հաց)՝ սա իսկական գաստրոնոմիական փորձառություն է։ Համեցեք և վայելեք կենդանի երաժշտություն, հայկական ավանդական պարեր և անմոռանալի մթնոլորտ։
Վարդավառ 27․07․2025
Վայելեք զվարճալի տրամադրություն, ուրախ պահեր և մեծ քանակությամբ ջուր:

Վարդավառը Հայաստանի ամենասիրված տոներից է, որը ներկայացնում է մշակութային ավանդույթների, միասնական ոգու և զվարճանքի յուրահատուկ միաձուլում: Այս օրը բոլորը՝ անկախ տարիքից, ջրում են միմյանց հասարակական վայրերում, տիրում է ուրախ տրամադրություն՝ այս ամենը խորհրդանշում է մաքրություն, նորացում և միասնություն: Կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ պատշգամբներից ջուր լցնում անցորդների վրա, ինչպես նաև երեխաների, որոնք ուրախ տրամադրությամբ մասնակցում են ջրային «կռիվներին»: Միացեք մեզ և վայելեք Հայաստանը:
Դիլիջանի գինու փառատոն 03.08-04.08.2025
Վայելե՛ք հայկական լեռներն ու անտառները համատեղելով հայկական գինի և համեղ խոհանոցի հետ։

Դիլիջանի գինու փառատոնը նշանավոր միջոցառում է՝ Հայաստանի հարուստ գինեգործական ժառանգությունը գեղատեսիլ Դիլիջան քաղաքում: Ամեն տարի անցկացվող այս փառատոնը գրավում է գինու սիրահարների ամբողջ աշխարհից: Համեցեք համտեսելու հայկական գինիները՝ կարմիր, սպիտակ, վարդագույն և նարնջագույն: Փառատոնն առաջարկում է ավելին, քան պարզապես գինի և սնունդ: Ներկաները կարող են վայելել տեղի երաժիշտների կենդանի կատարումները, մասնակցել գինու հետ կապված սեմինարներին, ականատես լինել խաղողի տրորման ավանդական արարողություններին և երեկոյան գինու մասին ֆիլմեր դիտել: Դիլիջանի գինու փառատոնին մասնակցելը բացառիկ հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, համտեսելու բացառիկ գինիներ և վայելելու Դիլիջանի գեղատեսիլ գեղեցկությունը:
Խորովածի փառատոն, օգոստոս 2025թ
Վայելե՛ք իսկական հայկական խորովածի համը և տոնական մթնոլորտը։

Հայաստանում ամենասպասված փառատոններից մեկը։ Միացե՛ք մեզ՝ վայելելու հայկական հանրահայտ Խորովածի բազմազանությունը: Այս փառատոնն ամեն տարի անցկացվում է Լոռու մարզում՝ Հայաստանի հյուսիսում՝ Ախթալա քաղաքում։
Կարող եք համտեսել հայկական խորովածի մոտ 40 տեսակ՝ խոզի, տավարի, գառան, հավի… Այս խոշոր փառատոնին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ խոհարարներ, այնպես էլ սիրողական խոհարարները: Ձեզ սպասում են հայկական ազգային երգեր ու պարեր, ինչպես նաև բազմաթիվ զվարճալի խաղեր և բարձր տրամադրություն։
Արենի գինու փառատոն 04.10.2025
Վայելե՛ք հայկական գինեգործության բնօրրանը պարերով, գինով ու ժպիտով։

Արենի գինու փառատոնը ամենամյա տոնակատարություն է, որն անցկացվում է Հայաստանի հարավում գտնվող Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, որը հայտնի է որպես հայկական գինեգործության բնօրրան: Այս փառատոնը բացառիկ հնարավորություն է տալիս խորասուզվելու Հայաստանի հարուստ գինեգործական մշակույթի և պատմության մեջ: Ընտրեք հայկական տեղական արտադրողների գինիների բազմազան տեսականուց՝ ներառյալ խաղողի այնպիսի տեղական տեսակներ, ինչպիսիք են Արենի Նուարը և Խարջինը: Վայելեք ավանդական հայկական երաժշտությունը, պարային կատարումները և ձեռագործ աշխատանքները, որոնք ցուցադրում են Հայաստանի կենսունակ մշակութային ժառանգությունը: Արենիի գինու փառատոնին մասնակցելը խորհուրդ է տրվում գինով, պատմությամբ և մշակութային փորձով հետաքրքրվողներին: Այն հիշարժան հնարավորություն է տալիս բացահայտելու Հայաստանի հարուստ ժառանգությունը տոնական և հյուրընկալ միջավայրում:
Էրեբունի-Երևան
Վայելե՛ք Երևանի ծննդյան տոնը։

Էրեբունի-Երևան փառատոնը ամենամյա տոն է, որը նվիրված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիմնադրմանը, որը թվագրվում է մ.թ.ա. 782 թվականով։ Երևանն ինքնին ապշեցուցիչ քաղաք է՝ շրջապատված լեռներով, գեղեցիկ այգիներով, հնագույն կառույցներով և ժամանակակից ճարտարապետությամբ: Ավանդաբար հոկտեմբերին անցկացվող փառատոնը ներառում է մի շարք մշակութային, երաժշտական և գեղարվեստական միջոցառումներ ամբողջ քաղաքում: Փառատոնի ընթացքում կզգաք քաղաքն իր ողջ հմայքով՝ բազմաթիվ պատմական տեղանքներով և տեսարժան վայրերով, որոնք տոնում են այդ օրը, ինչպես, օրինակ, Էրեբունի ամրոցը, որը քաղաքի հնագույն արմատների հիմնական խորհրդանիշն է: Էրեբունի-Երևան փառատոնը ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղացիների տոն է: Դա մի իրադարձություն է, որը միավորում է բոլորին:
Եվ Հանրապետության Հրապարակի տոնակատարություններին, և տեղական միջոցառումների ընթացքում Դուք ներկա կլինեք այնպիսի մթնոլորտի, որը թույլ կտա իսկապես զգալ հայերի մշակույթն ու հյուրընկալությունը:
«Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից» օդապարիկների միջազգային փառատոն.
Վայելե՛ք Երևանի գունեղ երկինքը։

Համեցեք և վայելեք Հայաստանի ամենագունեղ փառատոնը։ Ամեն տարի անցկացվող փառատոնը ներկայացնում է բազմաթիվ օդապարիկներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնակիցներից՝ ստեղծելով վառ ու գունեղ տեսարան Երևանի և հարակից շրջանների երկնքում: Թռիչքները սովորաբար տեղի են ունենում արևածագի և մայրամուտի ժամանակ՝ մասնակիցներին և հանդիսատեսին հնարավորություն տալով ականատես լինել ոսկե լույսով ողողված Հայաստանի բազմազան բնապատկերներին: